«Սումմա» խմբի համասեփականատեր Զիյավուդին Մահոմեդովը, որը բյուջեից խոշոր յուրացումների գործով 2 ամսով կալանավորվել է, մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, հաղորդում է «Վեդոմոստին»:
«Իհարկե», -բողոքարկելու է արդյոք որոշումը հարցին՝ ասել է միլիարդատերը:
Շաբաթ Մոսկվայի Տվերի դատարանը կալանավորեց Մահոմեդովին, որի կարողությունը Forbes-ը մինչեւ մայիսի 30-ը գնահատել է 1,25 միլիարդ դոլար: Գործարարի հանդեպ հատկապես խոշոր չափերով բյուջետային միջոցների յուրացման, այդ թվում, ենթակառուցվածքների եւ էներգամատակարարման կառուցման համար հատկացված միջոցների մեղադրանքով քրեական գործ է հարուցվել:
Շաբաթ նույն գործով դատարանը կալանավորել է նաեւ «Ինտեքս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Մաքսիդովին: Եվս մեկ կասկածյալ է Զիյավուդին Մահոմեդովի ավագ եղբայրը, նախկին սենատոր Մահոմեդ Մահոմեդովը: Հրապարակման պահին խափանման միջոցի վերաբերյալ որոշում չի կայացվել:
«Սումմա»-ում նաեւ հայտարարել են հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամության մասին:




























