Տոկիոյի իշխանություններն առաջին անգամ անցկացրել են հաշվարկ եւ հրապարակել հնարավոր վնասի գնահատականները, որը կարող է առաջանալ ճապոնական մայրաքաղաքում սուպերթայֆունի հարվածից,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եվ այդ հաշվարկների հիման վրա, Տոկիոն մտադիր է հնարավոր տարերային աղետի համար նախապատրաստություններ սկսել:

Տոկիոյի իշխանությունները հանձնարարել են յուրաքանչյուր առանձին թաղամասին մշակել աղետի սեփական քարտեզը, որում նշված կլինեն տարհանման երթուղիները եւ տարհանման կենտրոնների տեղակայումը:

Մասնավորապես, վերջին տարիներին ակտիվորեն նախապատրաստվում են Նանկայ ճեղքվածքում հնարավոր երկրաշարժին, որը շատ փորձագետներ գրեթե անխուսափելի են համարում:

Ըստ հաշվարկների՝ այս երկրաշարժից կարող է  զոհվել 320 հազար մարդ.: Հնարավորությունը, որ նման սեյսմիկ ակտիվությունը տեղի կունենա առաջիկա 30 տարիների ընթացքում, կազմում է մոտ 70 տոկոս: Սեյսմոլոգների կանխատեսումների համաձայն՝ Խաղաղ օվկիանոսում մոտ 700 կմ երկարությամբ ճեղքվածքի տարածքում ստորերկրյա ցնցումները կարող են հանգեցնել 9 մագնիտուդով տատանումների: Վիճակագրության համաձայն` յուրաքանչյուր 100-200 տարին մեկ այս շրջանում տեղի է ունենում 8 բալից ավել ուժգնությամբ երկրաշարժ: