Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հունաստանի ինքնիշխանությունը Իմիա կղզիների նկատմամբ անվիճելի է, եւ Թուրքիան պետք է «կշռադատի» իր խոսքերը, հաղորդումշ է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աթենքն արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյի հայտարարությանն առ այն, որ Էգեյան ծովում գտնվող Դոդեկանիա արշիպելագի երկու կղզիները «պատկանում են Թուրքիային, այդ հարցը չի քննարկվում», եւ Հունաստանը իրավունք չունի այդ կղզիները ներառել Եվրամիության Natura 2000 ծրագրի մեջ:
«Իմիայի իրավական կարգավիճակը լիովին ամրագրված է, եւ դրա նկատմամբ հունական ինքնիշխանությունը որոշված եւ անվիճելի է» - հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն:
«Թուրքիան սխալվում է, եթե կարծում է, որ կարող է առանց հետեւանքների խախտել միջազգային իրավունքը, ինչպես վարվում է իր շուրջ այլ կետերում: Մենք խորհուրդ ենք տալիս Թուրքիային կշռադատել իր հայտարարությունները»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ:
1996 թվականին Էգեյան ծովի Դոդեկանիա արշիպելագում գտնվող Իմիայի երկու ժայռափոր կղզիների տարածքային պատկանելիության վերաբերյալ վեճը հանգեցրել է ճգնաժամի Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում: Հակամարտությունը դադարեցվել է միջազգային հանրության, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի, միջամտությունից հետո:
Հունաստանը Թուրքիային խորհուրդ է տվել կշռադատել տարածքայն պահանջների վերաբերյալ հայտարարությունները
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























