Ավստրիայի փոխկանցլեր, քաղաքացիական ծառայության եւ սպորտի նախարար Հայցն-Քրիսթիան Շտախեն առաջարկել է արգելել հիջաբի կրումն ավստրիական մանկապարտեզներում եւ տարրական դպրոցներում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Kronen Zeitung թերթը:
Փոխնախարարը համոզված է, որ այս քայլը թույլ կտա աղջիկնեին արդեն 10 տարեկանում զգալ պետության պաշտպանությունը, ազատորեն զարգանալ եւ կնպաստի նրանց նորմալ ինտեգրմանը հասարակությանը:
Շտրախեյի խոսքով՝ նախադպրոցական կրթության ոլորտում հիջաբ կրելու արգելքը, ինչպես նաեւ գերմանական լեզվի ուսուցումը լրացուցիչ երաշխիք կդառնան Ավստրիայի հասարակությունում այլ կրոնների ներկայացուցիչների ավելի լավ ինտեգրման համար:
Փոխնախագահը շեշտել է, որ մահմեդական գլխաշորը երեխաների միջեւ բաժանարար գործառույթ ունի եւ խանգարում է ինտեգրմանը: «Դա ձեռնտու է քաղաքական իսլամին, որն արդեն այսօր վտանգավոր զուգահեռ հասարակություններ է ստեղծել տարբեր կազմակերպություններում եւ միավորումներում»,- ասել է ավտրիացի նախարարը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է սկսել կանխարգելիչ միջոցներ կիրառել ամենաերիտասարդ սերնդի շրջանում, հակառակ դեպքում չափահաս տարիքում արդեն ուշ կլինի:
Ավստրիայում մտադիր են արգելել մանկապարտեզներում եւ տարրական դպրոցներում հիջաբ կրելը
Հասանելի է
русскийՏեղադրություն




























