ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեեւի հրաժարականից հետո զանգահարել է եւ շնորհակալություն հայտնել նրան աշխատանքի համար: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
.jpg)
Աման Տուլեեւը զբաղեցրել է Կեմերովոյի շրջանի նահանգապետի պաշտոնը 1997 թվականից Ապրիլի 1-ին նա դիմել էր ՌԴ նախագահին իր հրաժարականի խնդրանքով: Նույն օրը Պուտինը ստորագրել էր համապատասխան փաստաթուղթը: Տեսաուղերձում, որը Տուլեեւը պատրաստել էր տեղի բնակիչների համար, քաղաքական գործիչը նշել էր, որ «այսպիս ծանր բեռով հնարավոր չէ, ուղղակի հնարավոր չէ մնալ նահանագապետի պաշտոնում»:
Նշենք, որ Կուզբասի բնակիչները Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցածի համար մեղադրում են հենց Տուլեեւին, իսկ նրա հրաժարականի կապակցությամբ հայտարարել են, որ ապրելն ավելի հեշտ կլինի: Սակայն քաղաքական գործիչները նշում են, որ Տուլեեւը հայտնի է որպես խիստ, սակայն հոգատար ղեկավար:
Մինչ ընտրությունները Կեմերովոյի շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տուլեեւի տեղակալ Սերգեյ Ցիվիլեւը: Կեմերովոյի շրջանում ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 9-ին:

«Ես ընդունում եմ շրջանի դժվարին ժամանակահատվածում, երբ սարսափելի հրդեհի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել եւ նախեւառաջ՝ երեխաներ»,- ասել է Ցիվիլեւը՝ նշելով, որ 64 մարդու կյանք խլած հրդեհը համախմբել է «ոչ միայն Կեմերովոյի շրջանը, այլեւ՝ ամբողջ երկիրը»:
Պուտինը ընդունել է Կեմերովոյի նահանգապետի վաղաժամկետ հրաժարականը
Աման Տուլեեւը տեսաուղերձի միջոցով պատմել է իր հրաժարականի պատճառների մասին




























