Առնվազն երկու պաշտոնյա է զոհվել Սոմալիի մայրաքաղաքի վրա «Աշ Շաբաբ» խմբավորման ահաբեկիչների հարձակման հետեւանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Ըստ տեղեկությունների՝ հարձակումն իրականացվել է շաբաթ երեկոյան։ Զոհվածները աշխատել են Բանադիր շրջանի վարչակազմում։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ զինյալներին հաջողվել է թաքնվել, ներկայումս ոստիկանությունն իրականացնում է որոնողական աշխատանքներ։

Սոմալիում ահաբեկիչները հարձակում են գործել Աֆրիկյան միության բազայի վրա