Կոստա Ռիկայի նախագահական ընտրություններում շուրջ 61 տոկոսով առաջատար դիրքերում է Կարլոս Ալվարադոն, հաղորդում է  Reuters–ը։ 

Այս տվյալները ներկայացրել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների 91 տոկոսի հաշվարկից հետո։ 

Լրագրող եւ գրող Ալվարադոն առաջադրվել է «Քաղաքացիական գործողություն» կուսակցությունից։ 

Նրա մրցակից Ֆաբրիսիո Ալվարադոն հայտարարել է, որ ընդունում է իր պարտությունը։