Մալայզիայի խորհրդարանը «ֆեյքային լուրերի» հրապարակումն արգելող օրենք է ընդունել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ օրենքը մինչեւ վեց տարի ազատազրկում է նախատեսում իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածման համար:
Խորհրդարանում բուռն քննարկումներից հետո օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 123 պատգամավոր, 64 պատգամավոր դեմ է քվեարկել, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ Մալայզիայի ընդդիմության ներկայացուցիչները, քննադատելով օրինագիծը, ավելի վաղ հայտարարել էին, որ նոր օրենքի ընդունումը երկիրը «կմոտեցնի դիկտատուրային»:
Բացի դրանից, իրավապաշտպանները կարծիք էին հայտնում, որ այս օրենքի ընդունումն ուղղված է ԶԼՄ-ների կողմից ֆինանսական սկանդալի լուսաբանման դադարեցմանը, որին բախվել էր վարչապետ Նաջիբ Թուն Ռազակի կառավարությունը:
2015 թվականին Ռազակի կողմից հիմնադրված պետական ներդրումային հիմնադրամի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալ էր ծագել: ԱՄՆ արդարադատության նախարարությունում հայտարարում էին, որ վարչապետը ներգրավված է այս հիմնադրամի միջոցների յուրացման եւ փողերի լվացման մեջ: Վարչապետը եւ հիմնադրամի ղեկավարությունը հերքել են մեղադրանքները եւ հայտարարել, որ դրանք կեղծագործվել են արտաքին ուժերի կողմից:
Մալայզիայում «ֆեյքային լուրերի» տարածման համար ազատազրկում է սպառնում
Հասանելի է
русскийՏեղադրություն




























