Չինական կազմակերպությունը՝ 32Teeth-ը, հայտրարել է ատամի խոզանակի ստեղծման մասին, որի շնորհիվ հնարավոր կլինի մայն անել «Bitcoin» ատամները մաքրելու ընթացքում:
Բարձր տեխնոլոգիաներով հագեցած ատամի խոզանակը ճանաչելով տիրոջ դեմքը, կպահպանի անձնական հիգիենայի վիճակագրությունը եւ կհամեմատի այն միջին ցուցանիշի հետ: Այդ ամենից բացի սարքը կունենա 16 ռեժիմ: Այն նաեւ կհիշեցնի մոռացկոտ տիրոջը ատամները մաքրելու անհրժեշտության մեջ՝ առավոտյան եւ երեկոյան:
Բայց սարքի գլխավոր գործառույթը լինելու է կրիպտոարժույթ մայն անելը:
Գյուտի հեղինակները հայտնում են, որ յուրաքանչյուր ատամի մաքրման համար խոզանակի սեփականատերը կստանա AYA ժետոններ, որոնցով հնարավոր կլինի ձեռք բերել բերանի հիգիենայի պարագաներ, ատամի մածուկ, այլ խոզանակներ եւ նույնիսկ ատամնաբուժական ծառայություններ:




























