Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, շահագրգիռ կառույցների պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նախանշված բոլոր աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել այս ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: