Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 482-ի: ՌԻԱ Նովոստին գրում է, որ զոհերի թիվն առաջիկայում, ըստ ամենայնի, կաճի: Կանխատեսվում է տեղումների նոր ուժգնացում: Մեկ օրում գրանցվել է տեղումների ամսական նորման` 800 միլիմետր: Հորդառատ անձրեւը շարունակվում է: