Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը ցրել է կառավարությունը, սակայն ոչ բոլոր նախարարներն են զրկվել աշխատանքից: Առանցքային նախարարները պահպանել են իրենց նախարարական պորտֆելները, որոնց շարքում են ԱԳ, ՆԳ, պաշտպանության, Ֆինանսների եւ ազգային քաղաքականության նախարարները:
Ելույթ ունենալով իշխող Դեմոկրատական կուսակցության հերթական ժողովի ժամանակ, Կանը վստահեցրել է, որ փոխատեղումները կառավարությունում կօգնեմ ամրացնել կուսակցության առաջատար դիրքերը եւ ստեղծել ուժեղ թիմ, որն ունակ կլինի բարեփոխել երկիրը, գրում է RBC-ն:
Ամենակարեւորխնդիրը, որ հիմա դրված է Ճապոնիայի նոր կառավարության առաջ, դա 2011 թվականի բյուջեն երկրի խորհրդարանում անցկացնելն է: Ճապոնիայի բյուջեն կազմում է 1,1 տրիլիոն դոլար:




























