ԱՄՆ Կոնգրեսի նեկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսի առողջական վիճակը լավանում է։ 40-ամյա հիվանդը ոչ միայն բացել է աչքերը, այլ նաեւ կողմակի օգնությամբ կարողացել է նստել հիվանդանոցային մահճակալի վրա։
Դրական առաջընթացը հաճելիորեն զարմացրել է բժիշկներին։ «Հրաշքներ պատահում են»,-ասել է հիվանդանոցի գլխավոր նեյրովիրաբույժ Մայքլ Լամոնը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արիզոնա նահանգից ընտրված դեմոկրատ Գաբրիել Գիֆորդսի վրա կրակել էին հապարակային միջոցառումների ժամանակ։ Անհայտ անձը մոտեցել էր կոնգրեսականին եւ կրակել վերջինիս գլխին։
Գիֆորդսը կրակոցից հետո կենդանի է մնացել, սակայն ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վրա հարձակում գործելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է:
Գիֆորդսը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կողմնակիցներից է։ Նա 2010 թվականի մարտի 5-ին կողմ էր քվեարկել այդ բանաձեւի նախագծին։ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին Գիֆորդսը կողմ էր քվեարկել նաեւ 2007 թվականին:





























