Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի Marjory Stoneman Douglas դպրոցում, որտեղ փետրվարի 14–ին սպանել էին 17 մարդու, աշակերտներին պարտավորեցրել են կրել թափանցիկ պայուսակներ։ Դպրոցականներին դուր չի եկել այս նորարարությունը, եւ նրանք բողոքի ցույցի են դուրս եկել այդ պահանջի դեմ։
Դպրոցականներին գարնանային արձակուրդներից հետո անվճար թափանցիկ պայուսակներ էին տրամադրել։ Դպրոցի տնօրինությունը կարծում է, որ այս քայլի շնորհիվ դպրոց հնարավոր չի լինի զենք բերել։ Դպրոցականները, սակայն, կարծում են, որ սա միջամտություն է իրենց անձնական կյանքին։































