Սիցիլիայում արթնացել է Եվրոպայում գործող ամենախոշոր հրաբուխը՝ Էտնան: Մի քանի ժամ շարունակ հրաբուխի խառնարանից լավա էր հոսում եւ խոշոր քարեր թռչում: Ժայթքման պատճառով տեղի իշխանությունները ստիպված են եղել փակել մոտակա օդանավակայանները: Ներկայումս նրանց աշխատանքը վերականգնվել է:

Տուժածներ չկան: Էտնայի ակտիվությանը հետեւում են գեոֆիզիկոսներն ու հրաբխագետները, հաղորդում է Vesti.ru-ն:

Էտնայի արթնացման առաջին նշանները գիտնականները արձանագրել են դեռ նախորդ տարվա վերջին: Հունվարի 3-ին հրաբխի առաջին ժայթքումն է տեղի ունեցել: Դրանից 10 օր անց գիտնականները հայտնել են, որ այս տարի շատ ավելի խոշոր ժայթքում է լինելու:

Հունվարի 13-ի գիշերը հրաբխի խառնարանից գազեր են սկսել դուրս գալ, որը կարող է հզոր ժայթքամն նախանշան լինել:

Նշենք, որ արդեն պատրաստ է մոտակա բնակավայրերի բնակիչների տարհանման պլանը: Էտնան ամեն տարի էլ արթնանում է, բայց խոշոր ժայթում տեղի է ունենում մոտավորապես 150 տարին մեկ անգամ: