Ղազախստանի խորհրդարանը հունվարի 14-ին ընդունել է երկրի սահմանադրական փոխոփությունները, համաձայն որոնց գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները կարող են երկարաձգվել հանրաքվեի միջոցով:

Համապատասխան որոշումը միաձայն ընդունվել է խորհրդարանի երկու պալատների կողմից: Փոփոխություններն ամրագրում են հանրաքվեի անցկացման հնարավորությունը:

Նազարբաեւն ավելի վաղ հանդես է եկել իր լիազորոթյունների երկարաձման դեմ, սակայն այժմ չի կարող վետո դնել փոփոխությունների վրա: Փոփոխություններն ամրագրում են նաեւ նրան տրված հատուկ՝ «ազգի առաջնորդ» կարգավիճակը:

Նազարբաեւը Ղազախստանի նախագահն է արդեն 20 տարի, իսկ նախագահական ժամկետն ավարտվում է 2012թ.: