Եվրոպայի ամենահարուստ մարդն է դարձել ֆրանսիացի գործարար Բերնար Արնոն։ Նա զբաղեցնում է շքեղ իրերի արտադրությամբ զբաղվող Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահի պաշտոնը, հաղորդում է Bloomberg–ը։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում Բերնար Արնոն զբաղեցնում է 4 հորիզոնականը։
Bloomberg Billionaires Index–ի տվյալներով՝ Արնոյի ունեցվածքը կազմում է 70.7 մլրդ։
Ավելի վաղ՝ 2017 թվականի դեկտեմբերին Forbes–ը Արնոյին տեղավորել է կապիտալի աճի արագության վարկանիշային ցուցակի երրորդ տեղում։ Forbes–ի տվյալներով, Արնոյի ունեցվածքը մեկ տարվա ընթացքում աճել է 2 անգամ՝ 23.6 մլրդ դոլարից հասնելով 40.3 մլրդ դոլարի։



























