Թուրքիայում  10 տարվա կալանքից հետո ազատ արձակված «Հըզբոլահ»-ի առաջնորդները նախատեսում են թեկնածուներ առաջադրել հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում։

Թուրքական Taraf-ը նշում է, որ «Հըզբոլահ»-ի ընտրական նախագծի համաձայն, ընտրությանը կառաջադրվի 3-ից 5 թեկնածու։  

Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չի լինելու, քանի որ Թուրքիայի արեւելքում եւ հարավ-արեւելքում մեծ թվով քաղաքացիների սպանած «Հըզբոլահ»-ին ինքնամաքրվելու համար ժամանակ է անհրաժեշտ։

«Հըզբոլահ»-ը նախատեսում է 2 թեկնածու առաջադրել Դիարբեքիրից, մեկական թեկնածու էլ՝ Վանից եւ Բաթմանից։