Միացյալ Նահանգները պաշտոնապես աջակցել է Պանամայի իշխանությունների նախաձեռնությունը, որոնք հայտարարել են Նիկոլաս Մադուրոյի կառավարության ապօրինի ֆինանսական գործաքները հրապարակայնացնելու եւ արգելափակելու մտադրության մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարության մեջ կոչ է արել «միջազգային հանրությանը հետեւել Պանամայի օրինակին եւ միավորվել ընդդեմ Մադուրոյի կոռումպացված ու ապօրինի ռեժիմի»:
ԱՄՆ Պետքարտուղարությունը եւս հայտարարությամբ է հանդես եկել, որով աջակցել է մարտի 27-ին Պանամայի իշխանությունների ընդունած որոշումը «Վենեսուելայի 55 քաղաքացիների եւ 15 ընկերությունների դեմ ֆինանսական խիստ միջոցառումների» սահմանման մասին:
Վենեսուելայի իշխանություններն իրենց հերթին այս շաբաթ Պանամային պատասխանել են հայտարարելով Պանամայի պաշտոնյաների եւ ընկերությունների, այդ թվում՝ տեղական «Սորա» ավիաընկերության հետ գործնական հարաբերությունների դադարեցման մասին՝ առաջադրելով փողերի լվացման պատասխան մեղադրանքներ:
Վենեսուելայի արժույթը հիպերինֆլյացիայի ռեկորդներ է սահմանում Պանամայի հետ կապերի խզման ֆոնին:
Վենեսուելայում սեւ շուկայում դոլարի փոխարժեքը առաջին անգամ անցել է 300 հազար բոլիվար նիշը եւ շարունակում հիպերինֆլյացիայի ռեկորդներ սահմանել:
Նշվում է, որ ներկայումս Վենեսուելայում ամերիկյան դոլարն արժե 305 հազար բոլիվար, մինչդեռ մարտի վերջին փոխարժեքը կազմում էր 231 հազար:
Վենեսուելական բոլիվարի փոխարժեքը Պանամայի հետ կապերը խզելու ֆոնին նվազել է




























