Ապրիլի սկզբին Քալիֆորնիայում նոր կանոններ են մտցվել, որոնք թույլ կտան մեքենա արտադրողներին, տեխնոգիգանտներին. եւ ընդհանրապես բոլորին, փորձարկել ինքնակառավարվող մեքենաներ (առանց վարորդի) հենց ճանապարհներին: Նախկինում մեքենաները կարելի էր օգտագործել միայն վարորդի առկայության դեպքում։

Այժմ արդեն անհրաժեշտ չէ, որ ավտոմեքենան ունենա ղեկ, ոտնակներ եւ փոխանցման տուփ, որը պետք է կառավարել ձեռքով։ Սակայն նույնիսկ օրենքի այս փոփոխությամբ չի հաջողվի ազատվել առանց վարորդի մեքենաների փորձարկման ժամանակ մարդու մասնակցությունից։ Մեքենաներին անհրաժեշտ կլինի հետեւել հեռավորությունից։

Բացի այդ, նման սարքերը փորձարկելուց առաջ ընկերությունները ստիպված կլինեն մի շարք ստուգումներ անցնել։ Արտադրողները պետք է ապացուցեն, որ անվտանգության բոլոր նորմերը պահպանված են, ինչպես նաեւ ներկայացնեն գործողությունների ծրագիր, եթե մեքենան կանգնեցնեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Ընկերությունները պետք է ապահովեն իրենց ծառայության անվճար տրամադրումը: Համապատասխան պետական մարմինը պլանավորում է քննարկել վճարովի տեղափոխությունները կանոնների առաջին մասը հաստատելուց հետո:

Ծրագրին մասնակցող մեքենաները չեն կարողանա ուղեւորներն վերցնել եւ իջեցնել օդանավակայաններում, իսկ ուղեւորները պետք է լինեն 18-ից բարձր:

Այն ընկերությունը, որը ցանկություն կհայտնի մասնակցել ծրագրին, պետք է պարբերաբար զեկուցի, թե քանի կիլոմետր են անցել իրենց մեքենաները, քանի տեղափոխություն են կատարել եւ քանի սահմանափակ հնարավորություններով մարդու են սպասարկել:
Ուղեւորափոխադրման թույլտվություն ստանալու համար՝ հայտը ներկայացնելուց հետո պետք է սպասել 90 օր:

Ակնհայտ է, որ ուղեւորների անվտանգությունն առաջին տեղում է: Ինքնակառավարվող տաքսիները պետք է զարգանան այդ ամենը կարգավորող մարմինների հետ զուգահեռ, որպեսզի չլինեն մահվան դեպքեր: Հնարավոր է ինքնակառավարվող տաքսիները հայտնվեն Քալիֆորնիայի ճանապարհներին արդեն ամռանը: Դա կլինի մեծ քայլ ինքնավար տրանսպորտի զարգացման մեջ: