Ամերիկյան ներդրումային Lehman Brothers սնանկացած բանկն իր վարկատուներին խոստացել է վճարել մոտ 60 մլրդ դոլար, հաղորդում է Agence France-Presse: Դա փոքր-ինչ ավելին է, քան նախատեսվում էր ի սկզբանե, բայց վեց անգամ պակաս է այն գումարից, որը բանկը պարտք է իր վարկատուներին:
Alvarez & Marsal ընկերության իրավաբանները, որոնք զբաղվում են բանկի հարցերով, հայտարարել են, որ սնանկացած կազմակերպությունը լավ հնարավորություն ունի վաճառել իր ակտիվները առաջիկա մեկ տարվա ընթացքում:
Lehman Brothers-ի լիկվիդատորները ակնկալում են, որ դատարանները թույլ կտան բանկից 322 միլիարդ դոլար պահանջել, իսկ ներկայիս պահանջների գումարը կազմում է 369 մլրդ դոլար:
Առայժմ կոնկրետ գումարների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ Lehman-ի վերակառուցման ծրագիրն առայժմ չի ընդունվել:
Lehman Brothers ներդրումային բանկը մինչ ճգնաժամը ամենախոշոր հաստատություններից էր, սակայն 2008թ. սեպտեմբերին սնանկացել է:




























