Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը նախազգուշացրել է հնարավոր նոր հարձակումների մասին այն բանից հետո, երբ Մյունստերում բեռնատար ավոտմեքենան վրաերթի էր ենթարկել ռեստորանում գտնվող այցելուներին»,- հաղորդում է DW-ն:

«ԳՖՀ-ում անվտանգության հետ կապված իրավիճակը դեռ շատ լարված է: Դա նշանակում է, որ ցանկացած պահի նոր հարձակումներ կարող են տեղի ունենալ»,- այս մասին Զեեհոֆերը հայտարարել է ապրիլի 9-ին Մյունխենում կայանալիք Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավարության հանդիպումից առաջ:

Հիշեցնենք, որ Մյունստերում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացել էր երկու մարդ, ինչպես նաեւ ինքը՝ հարձակվողը: Եւս երեք մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնել է Մյունստերի ոստիկանության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ 48-ամյա գերմանացի Յենս Ռ.-ի դրդապատճառները դեռ հայտնի չեն: