Արեւմտաաֆրիկյան Գվինեա-Բիսաու պետությունը դարձել է 74-րդ երկիրը, որը ճանաչել է Կոսովոյի անկախությունը Սերբիայից, ասված է Կոսովոյի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Գվինեա-Բիսաուն նախկին պորտուգալական գաղութ է Աֆրիկայի ափին, որ անկախություն է ստացել 1973 թվականին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Կոսովոյի խորհրդարանը երկրի  անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարի 17-ին: Բելգրադն առ այսօր այդ տարածքն իրենն է համարում: Կոսովոն անկախ են ճանաչել ԱՄՆ-ը եւ Եվրոպական երկրների մեծ մասը: