Անհայտ չարագործը կոտրել է Պենտագոնի դաշնային տվյալների բազան՝ Pentagon Federal Credit Union (PenFed), որի հետեւանքով սպառնալիքի տակ է գերատեսչության 100 հազարավոր աշխատակիցների ինֆորմացիան:
Kaspersky Lab ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային վտանգներից ինֆորմացիայի ապահովմամբ եւ պաշտպանությամբ, հայտնել է, որ կիբերհարձակումը PenFed-ի տվյալների բազայի վրա, որը պարունակում է ամերիկյան բանակում ծառայողների անունները, հասցեները, կրեդիտային քարտի համարներն ու այլ անձնական ինֆորմացիա, բացահայտվել է հունվարի 12–ին։
Անօրինական մուտքը կատարվել է զինծառայողներից մեկի համակարգչի միջոցով: Վնասի աստիճանը դեռ պարզ չէ։ Այս պահին հայտնի է, որ կիբերհարձակումից տուժել է Նյու Հեմփշիր նահանգի 514 բնակիչ։
PenFed-ի ամբողջ բազայում հաշվվում է 100 հազ. զինծառայող։ Դրա միջոցները կազմում է 15 միլիարդ դոլար։ Այն իր հաճախորդներին տրամադրում է հիպոթեկային կրեդիտներ, վարկեր եւ կրեդիտային քարտեր։





























