Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման արձագանքին նվիրված կառավարության նիստ է անցկացրել, փոխանցում է BBC-ն։
Ավելի վաղ միջադեպին Մեծ Բրիտանիայի արձագանքն ընդգծված զուսպ էր, չնայած նրա դաշնակիցներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վճռականորեն հայտարարում էին ռազմական պատասխանի անհրաժեշտության մասին։
Կառավարությունում հանգել են այն եզրակացությանը, որ քիմիական հարձակման պատասխանատվությունը մեծ հավանականությամբ կրում են Սիրիայի իշխանությունները։
Կառավարությունում համաձայնության են եկել հումանիտար վնասը թեթեւացնելու եւ Սիրիայի իշխանությունների կողմից հետագայում քիմիական զենքի կիրառումը բացառելու նպատակով վճռական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ։ Այս նպատակով Բրիտանիայի վարչապետը կշարունակի աշխատել դաշնակիցների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ տեղի ունեցածին միջազգային եւ կոորդինացված պատասխան մշակելու համար։




























