Գայանան դարձել է 7-րդ հարավամերիկյան պետությունը, որ ճանաչում է պաղեստինյան պետության անկախությունը:
«Գայանան հույս ունի, որ պաղեստինյան պետության համընդհանուր ճանաչումը կնպաստի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանում ամուր խաղաղության ու կայունության ստեղծմանը», ասված է երկրի արտգործնախարարի հայտարարության մեջ, գրում է Mignews-ը:
Պաղեստինյան պետության ճանաչումը, ըստ ԱԳ նախարարի, «արտացոլում է պաղեստինյան ժողովրդի արդար եւ օրինական ձգտումների նկատմամբ Գայանայի անխախտելի համերաշխությունն ու հավատարմությունը»:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Պաղեստինի անկախությունն արդեն ճանաչել են Էկվադորի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ Չիլիի իշխանությունները:





























