Առնվազն 100 մարդ է մահացել Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ տեղի ուենցած հրմշտոցի ժամանակ: 3Հրմշտոցը տեղի է ունեցել Սաբարիմալու կատարած ուխտագնացության ժամանակ: Սաբարիմալուն հինդուիստների համար սուրբ վայր է, որը գտնվում է Քերալա նահանգի լեռնային տեղանքում: Խուճապը սկսվել է, երբ բազմությանը մի մեքենա է բախվել, գրում է Lenta.ru-ն:
Զոհերի մեծ թիվը բացատրվում է նրանով, որ մարդիկ մեծ կուտակումներով էին շարժվում լեռնային նեղ կածաններով: Տարեկան մոտ 4 մլն մարդ է այցելում Սաբարիմալու, որտեղ գտնվում է Այապպա աստծու տաճարը:





























