28-ամյա իտալացի Դարկո Սանջերմանոն հրազենային վնասվածք էր ստացել գլխից Նեապոլում՝ ամանորի գիշերը:

Տղան ընկերների հետ նշում էր ամանորը, երբ պատահական գնդակը մտել էր նրա աջ քունքը: Մինչ նա հիվանդանոցում սպասում էր բժիշկներին, անսպասելիորեն փռշտացել է, եւ նրան վիրավորած գնդակն ինքն իրեն դուրս է թռել:

Բժիշկներն ավելի ուշ հայտնել են, որ նրա բախտը պարզապես բերել է: 9 մմ տրամաչափի գնդակը դիպել էր քունքին, անցել աջ աչքի կողքով եւ մտել քթանցքը, ինչից հետո էլ դուրս է եկել բնական ճանապարհով: