Դալասի դատարանը մեքսիկացի թմրանյութերի մաֆիայի ղեկավար Արնոլդո Ռուեդա Մեդինային հայտնի Լա Մինսա մականվամբ  դատապարտել է 43 տարվա ազատազրկման թմրանյութերի մաքսանենգության եւ փողերի լվացման համար: Նա նաև պետք է վճարի 5 մլն դոլար տուգանք։ Պատիժը կրելուց հետո նարկոբարոնին արտաքսում է սպասվում, հայտնում է Newsru-ն։

48-ամյա նարկոբարոնը La Familia Michoacana («Միչոականաների ընտանիք») կարտելի ղեկավարն է եղել։ Մեդինայի ձերբակալումից հետո թմրանյութերի մաֆիայի ներկայացուցիչները դաժան հաշվեհարդար են կազմակերպել իրավապահների խմբի նկատմամբ։

Մեդինան և նրա կամակատարները տոննաներով ԱՄՆ են ուղարկել մետաամֆետամին, որը առաքվել է Տեխաս և այլ նահանգներ։

Նարկոբարոնը կալանավորվել էր 2009 թ․ և 8 տարի անց արտահանձնվել է ԱՄՆ։ Նրա կալանավորումից հետո նրա մեղսակիցները  հարձակումներ են գործել ուժայինների վրա Մեքսիկայի 7 քաղաքներում։ 12 ոստիկան է առևանգվել, ենթարկվել դաժան խոշտանգումների եւ սպանել:

Ենթադրվում է, որ Մեդինայի կալանավորման քողի ներքո La Familia-ի գանգստերները սպանել են ևս 4 ոստիկան և երկու ծովային հետևակի զինվոր։

Նշենք, որ 2011 թ․ La Familia փլուզվեց, որից հետո Milenio-ի գանգստերները դաշինքի մեջ մտան Los Zetas կարտելի հետ։