Ամերիկացի Սթիվեն Փլադլը սպանել է իր ավագ դուստր Քեթիին, որի հետ ավելի վաղ ամուսնացել էր, իրենց 7 ամսական երեխային այն բանից հետո, երբ կինը որոշել էր բաժանվել իրենից, գրում է USA.one-ը:
911 էր զանգել Փլադլի մայրը: Նա ասել էր, որ անհանգստանում է թոռան համար, որին Սթիվենը մի քանի օր առաջ տարել էր: Կնոջ խոսքով՝ որդին հեռախոսով ասել էր, որ սպանել է երեխային: Ոստիկանությունը գնացել էր տղամարդու տուն, որտեղ էլ հայտնաբերել էր Փլադլի մարմինը:
Դրանից առաջ 911-ը տեղեկացել էր այս ընտանիքի հետ կապված մեկ այլ դեպքի մասին: Արեւմտյան Քոնեքթիքութում հայտնաբերվել էին Քեթի Փլադլի եւ նրա 56-ամյա խորթ հոր մարմինները: Սթիվեն Փլադլին ոստիկանները գտել էին Նյու Յորքում: Նա ինքնասպան էր եղել:
Հունվարին Սթիվեն եւ Քեթի Փլադլները կալանավորվել էին ինցեստի մեղադրանքով: Զույգի երեխային հանձնել էին Փլադլի մոր խնամքին:




























