Թուրքիան արագորեն հեռանում է ԵՄ-ի անդամակցության ճանապարհից: Այս մասին ասել է բանակցությունների համար պատասխանատու  ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ Բրյուսելի քննասատությունից հետո, որի համաձայն Անկարան ավելի շատ ավտորիտարության ուղին է բռնում, հաղորդում է  Reuters-ը:

ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցում թուրքական իշխանություններին մեղադրանք է ներկայացվել 2016 թվականի հեղաշրջման անհաջող փորձից հետո խոշոր եւ անհամաչափ ճնշումների համար:

«Թուրքիան շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ԵՄ սկզբունքներից հեռանալու ուղղությամբ՝ մասնավորապես օրենքի գերակայության եւ հիմնարար իրավունքների ոլորտում»,-մամուլի ասուլիսին  զեկույցի հրապարակումից հետո ասել է ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Խանը: