Գեղեցիկ մարդիկ, ի հեճուկս առկա կարծրատիպերի, անհատական զարգացման ավելի բարձր IQ ունեն, քան նվազ համակրելի կանայք եւ տղամարդիկ: Նման եզրահանգման են եկել Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի հետազոտողները:
Բազմամյա դիտարկումներից հետո գիտնականներն արձանագրել են, որ ավելի համակրելի արտաքին ունեցող անձինք ավելի մեծ հաջողությունների են հասնում ուսման, մասնագիտական գործունեության մեջ եւ կյանքում:
Լոնդոնի դպրոցի հետազոտողներն ուսումնասիրել են 17 հազար 419 մարդու, որոնք ծնվել էին 1958թ. մարտին, նույն շաբաթվա ընթացքում: Գիտնականները հետեւել են նրանց վաղ մանկությունից եւ պարբերաբար թեսթեր են անցկացրել նրանց հետ: Նման հետազոտություններ անցկացվել են 35 հազար մարդու հետ՝ ԱՄՆ-ում:
Գիտնականները կոչ են արել վերանայել այն կարծրատիպը, թե գեղեցիկ կանայք ավելի անխելք են լինում:




























