Գվատեմալայի նախկին նախագահ եւ երկրի համանուն մայրաքաղաքի գործող քաղաքապետ Ալվարո Արսուն մահացել է 72 տարեկանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել գոլֆ խաղալու ժամանակ։

Արսուի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել հանրապետության ներկայիս նախագահ Ջիմի Մորալեսը․ «Գվատեմալան մեծ մարդ կորցրեց, որն իր ամբողջ կյանքը նվիրել է ծառայությանը»,-գրել է նա իր թվիթերյան էջում։

Արսուն երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1996-2000 թվականներին։ Գվատեմալա քաղաքի քաղաքապետի պաշտոնը նա զբաղեցրել է 2004 թվականից։