Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիթ Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շատ կենսուրախ կին է, նման չէ խիստ մարդու, ինչպիսին ներկայանում է հանրությանը, գրում է Взгляд-ը:
«Մենք միանման հումորի զգացում ունենք: Անընդհատ ծիծաղում էինք միասին»,- Le Monde-ին տված հարցազրույցում ասել է Բրիժիթ Մակրոնը:
Նա նաեւ նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ առաջին տիկինը սահմանափակ է գործողություններում: «Նա չի կարող Սպիտակ տանը պատուհան բացել, չի կարող այնտեղից դուրս գալ: Իսկ ես ամեն օր զբոսնում եմ Փարիզում»,- ասել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ իրականում Մելանյան շատ խելացի եւ բաց մարդ է, բայց քանի որ նրա ցանկացած գործողություն տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, ստիպված է լինում թաքցնել էմոցիաները:
Միաժամանակ, լրատվամիջոցները գրում են, որ Դոնալդ Թրամփի եւ Մելանյայի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Այսպես, փետրվարին Մելանյա Թրամփը Ֆլորիդայի Փալմ Բիչ օդանավակայանում ինքնաթիռից դուրս գալիս հրաժարվել էր ամուսնու հետ համատեղ լուսանկարից, իսկ Թրամփը զբաղվածության պատճառով չի կարողացել կնոջ համար նվեր ընտրել, եւ նրան միայն ծաղկեփունջ եւ բացիկ է նվիրել:




























