ԵԱՀԿ մշտական խորհրդի ապրիլի 26-ի նիստում Եվրոպական միությունը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ»:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԵՄ-ն ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ոստիկանության բաժիններ այցերի, բողոքների քննարկման եւ քաղաքացիների հետ առանձնազրույցների առնչությամբ՝ կարեւորելով խոսքի ու կարծիքի, ինչպես նաեւ միավորումների ու խաղաղ հավաքների հիմնարար ազատությունները: