2018 թվականին Հայաստանում ծիրանի ռեկորդային բերք չի սպասվում: Ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում հնչեցրեց «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ ցրտահարության հետեւանքով ծառերը չեն տուժել: «Ծիրանի ծառերը չեն վնասվել, բայց քանի որ դրանք «հոգնել» են, ռեկորդային բերք չի լինի»,- նշեց Բերբերյանը:
Սակայն, նրա խոսքով, ցրտահարության հետեւանքով այլ խնդիր է արձանագրվել. տուժել է վաղ հասունացող կարտոֆիլի բերքը:



























