Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը կղեկավարի Նաիրի Պետրոսյանը:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձեւավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել եւ սիրով ընդունել եմ այդ առաջարկը:
Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվելուց հետո Նաիրի Պետրոսյանին նշանակել էր վարչապետի օգնական: Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 23-ին:




























