Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կառուցել են շատ մտերիմ հարաբերություններ եւ դրանք օրինակելի է անվանել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանը մեր պատմական հարեւանն է, ինչպես ասում են, Աստծո կողմից շնորհված։ Եվ մեզանից առաջ ապրել են, եւ մենք ապրում ենք, եւ մեր երեխաներն ապրելու են հարեւանության, բարեկամության եւ փոխըմբռնման ներքո։ Մենք շատ մտերիմ հարաբերություններ ենք կառուցել եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունները միջպետական հարաբերությունների օրինակ են: Մենք հավատարիմ ենք այդ սկզբունքին եւ պետք է դրան հետեւենք, քանի որ դա բխում է Ղազախստանի հիմնական շահերից։ Վստահ եմ՝ Ռուսասատանի շահերից եւս»,-ասել է Նազարբաեւը։
Նա հավելել է, որ Աստանան բարեկամական հարաբերություններ ունի հարեւան երկրների հետ:
Նախկինում Նազարբաեւը հայտարարել էր, որ բարձր է գնահատում անձնական հարաբերությունները իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ:




























