Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի բնակիչներին արգելել է Քուվեյթում աշխատել՝ դրանով սաստկացնելով Պարսից ծոցի երկրի հետ դիվանագիտական դիմակայությունը:

Քուվեյթում ֆիլիպինցի սպասուհու սպանությունից հետո Դուտերտեն ֆլիպինցիների համար այս երկրում աշխատելու ժամանակավոր արգելք է սահմանել, փոխանցում է AFP-ն:

Երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը խորացել է, երբ անցյալ շաբաթ Քուվեյթի իշխանությունները արտաքսել են Ֆիլիպինների դեսպանին, որը փորձել է ֆիլիպինցիներին օգնել դաժան գործատուից փախուստի դիմել: