Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Բելգիայի դեսպան Բերտրան Դե Կրոմբրյուգեին հետ են կանչել Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի վստահությունը կորցնելու պատճառով, հայտնում է Belga գործակալությունը։

«Արտաքին գործերի նախարարը և նրա գործընկերը՝ զարգացման ոլորտում համագործակցության հարցերով նախարար Ալեքսանդր Դե Կրոն կոշտ մոտեցում են ընտրել Ժոզեֆ Կաբիլայի վարչակարգի (ԿԴՀ նախագահ) նկատմամբ ընտրությունների տեղափոխման և խաղաղ ցույցերը դաժանաբար ցրելու հետ կապված։ Իր հերթին նախկին դեսպանը հանդես է եկել ավելի պրագմատիկ մոտեցման աջակցությամբ»,–նշում է գործակալությունը։

Բելգիայի նոր դեսպան ԿԴՀ–ում դեռ չի նշանակվել։ Դե Կրոմբրյուգեն գլխավորում էր դիվանագիտական առաքելությունը 2016 թվականի հունվարից։

Բելգիայի և նրա նախկին գաղութի հարաբերությունները սուր ճգնաժամ են ապրում։ Փորձելով ազդել իրավիճակի վրա ԿԴՀ–ում՝ Բրյուսելը հունվարի սկզբին որոշում էր կայացրել հանրապետությունում պետական իշխանության մարմիններին ֆինանսական օգնություն ուղղել քաղաքացիական հասարակության կազմակերպման համար՝ ի նշան բողոքի ցույցի ճնշումը դատապարտելու։

Կոնգոյի իշխանությունները ի պատասխան պահանջել են, որ Բելգիան փակի իր գլխավոր հյուպատոսությունը Լուբումբաշիում։ Միաժամանակ ԿԴՀ–ն հայտարարել է Անտվերպենում իր հյուպատոսությունը փակելու մտադրության մասին։ Բացի այդ, Brussels Airlines ավիաընկերությունը պարտավորվել է կրճատել երկու երկրների մայրաքաղաքներ կատարվող չվերթները։