Դոնալդ Թրամփի եւ Էմանուել Մակրոնի կողմից Սպիտակ տան բացատում տնկված կաղնին, որը նախկինում կորած էր համարվում, գտնվել է, հայտնում է Huffington Post պարբերականը։
Ծառը հանել եւ ֆոտոսանիտարական կարանտինային հսկողության են տարել։ Այսպիսի որոշում է կայացվել ԱՄՆ–ում բոլոր ներկրված տնկիների, սերմերի, սածիլների եւ հողի համար գործող նորմին համապատասխան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տան բացատից անհետացել է Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների կողմից տնկված ծառը։ Այն Թրամփին նվիրել էր Մակրոնը, որը, Ֆրանսիայի նախագահի խոսքով, կոչված է ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի միջեւ խորը կապերի հիշեցմանը ծառայելուն։




























