Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը իրենց ընդհանուր մտադրությունն են հայտնել պահպանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում երկուշաբթի երկու նախագահների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Հանրապետության նախագահը կողմ է արտահատվել Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ անդամների, եվրոպական եւ տարածաշրջանային ուժերի հետ սերտ ձեւաչափում 2015 թվականից հետո  Իրանի միջուկային գործունեության վերահսկման խնդիրների եւ բալիստիկ ծրագի, ինչպես նաեւ Սիրիայում եւ Յեմենում տիրող իրավիճակների քննարկումներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մակրոնը ցանկություն հայտնել, որպեսզի Ռուսաստանը կարողանա կառուցողական դեր խաղալ այդ ողջ համալիր խնդիրների հարցում՝ տարածաշրջանում լարվածության աճից խուսափելու համար: «Նախագահները պայմանավորվել են առաջիկա օրերին եւ շաբաթներին միասին աշխատել այս ուղղությամբ»,- հայտնել են Ելիսեյան պալատում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Հանրապետության նախագահի՝ մայիսի 24-25-ը կայանալիք այցի շրջանակներում երկու պետությունների ղեկավարները համաձայնության են եկել արագացնել շփումներն օգնող երկրների միջեւ՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամում», - ընդգծել են Մակրոնի վարչակազմում: