Ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատը Twitter-ի իր էջում արձագանքել է Ստամբուլի Սուրբ Թագավոր եկեղեցոի դիմաց աղբ թափելու եւ ռաիստական գրառում կատարելուն։

Հայկո Բաղդատը գրել է․ «Նախընտրական շրջանում հայկական կեղեցիների դեմ հարձակումները սովորական բան են դարձել։ Մեկին հարցնես, կասի՝ «Էրգենեկոնն» է, մյուսին հարցնես՝ քաղաքական իսլամն է։ Բայց միշտ էլ լինում է․․․»։

Նշենք, որ Ստամբուլի Քադըքյոյի Սուրբ Թագավոր եկեղեցու դիմաց անհայտ անձը կամ անձիք աղբ են թափել եւ գրել․ «Էրզրում․ Սա մեր հայրենիքն»։

Դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել։