Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցը տեղի է ունեցել Իրանի գաղտնի ռազմամիջուկային ծրագրի վերաբերյալ բացահայտած փաստաթղթերի մասին Նեթանյահուի հայտարարությունից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր երեկոյան վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Իրանի գաղտնի ռազմամիջուկային ծրագրի վերաբերյալ բացահայտած փաստաթղթերի հրապարակումից հետո: Երկու ղեկավարները քննարկել են նաեւ Սիրիայի իրավիճակը եւ պայմանավորվել են որքան հնարավոր է շուտ հանդիպել», — նշվում է հաղորդագրության մեջ:

Զրույցի մասին Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է.

 «Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսասատանի դիրքորոշումը՝ միջազգային կայունության եւ անվտանգության ապահովման համար առաջնային նշանակություն ունեցող ծրագիրը պետք է պարտադիր կատարեն բոլոր կողմերը»:

Ավելի վաղ ուղիղ եթերում Նեթանյահուն նշել էր, որ Իսրայելի տնօրինության տակ է հայտնվել հսկայական արխիվ՝ մոտ 100 հազար թղթաղին եւ թվային  փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Իրանի ատոմային ծրագրում «Ամադ» անվանումով գաղտնի ռազմական նախագիծ է եղել:

Իրանի հետ միջուկային գործարքը հիմնված է ստի եւ խաբեության վրա. Նեթանյահու

Իսրայելը կիսվել է ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային նախագծի մասին բացահայտած տեղեկություններով. Նեթանհայու

Թրամփը Նեթանյահուի հայտարարությունների լույսի ներքո Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակն անընդունելի է համարել