Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին մեղադրել է հակասեմականության եւ Հոլոքոստը մերժելու մեջ, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ հանդես գալով Պաղեստինի ազգային խորհրդում՝ Աբասը հայտարարել էր, որ Եվրոպայում հրեաների հետապնդումները նրանց պահվածքից են բխել: Նա նշել է, որ հրեաներին հետապնդել են ոչ թե կրոնի, այլ այն բանի համար, որ նրանք բանկիրներ եւ պարտատերեր են եղել:

Նեթանյահուն կոչ է արել միջազգային հանրությանը Աբասին հակասեմականության սպառնալիքը դատապարտել. «Հոլոքոստը մեկ անգամ հերքողը միշտ էլ կհերքի Հոլոքոստը»,- գրել է Նեթանյահուն իր թվիթերյան միկրոբլոգում: