Մայիսի 3-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ «Ին Դրայվ» ավտոտեխսպասարկման կետում կայանած ավտոմեքենայի տակ օձ է նկատվել. բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները թիվ 46/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում կայանած «Mercedes J60» մակնիշի ավտոմեքենայի անվաթեւի տակից բռնել են սահնօձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Մայիսի 3-ին, ժամը 16:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արաբկիր 47-րդ փողոցի թիվ 4 տան մոտակայքում կայանած ավտոմեքենայի մեջ նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարրաները «Toyota Rav4» մակնիշի ավտոմեքենայի անվաթեւի տակից բռնել են սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: