Հայտնի է դպրոցական ամառային արձակուրդների օրը։

Առարկայական ծրագրերի եւ չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչեւ ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:

Կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` ուսումնական պարապմունքներն ավարտվում են 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա եւ մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: