ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները քվեարկել են առողջապահության բարեփոխումը չեղյալ հայտարարելու օգտին: Օրենքի դեմ քվեարկել են հանրապետական կոնգրեսականները, նաեւ երեք դեմոկրատներ:
Ամերիկյան մամուլի փոխանցմամբ, խոսքը սիմվոլիկ քվեարկության մասին է, քանի որ դեմոկրատները, որոնք վերահսկում են Սենատը, նախազգուշացրել են, թե թույլ չեն տա օրենքի փոփոխություն:
Առողջապահության համակարգի բարեփոխման օրենքն առաջարկել էր նախագահ Բարաք Օբաման եւ այն անցած տարի ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից:
Բարեփոխումը ենթադրում է զգալի փոփոխություններ բուժսպասարկման ոլորտում, այդ թվում ապահովագրության մեջ: Մասնավորապես բարեփոխումը թույլ է տալիս բուժապահովագրությունը տարածել 32 միլիոն ամերիկացիների վրա, որոնք ներկայումս զրկված են դրանից: Նոր օրենսդրությունը նաեւ թույլ կտա 1,3 տրիլիոնով կրճատել դեֆիցիտը առաջիկա 20 տարիների ընթացքում:
Օբաման բազմիցս քննադատել է հանրապետականներին առողջապահության բարեփոխման դեմ հանդես գալու համար:





























