Տորոնտոյի Սուրբ Մարիա հայկական եկեղեցիում հունվարի 23-ին տեղի կունենա չորս տարի առաջ սպանված Հրանտ Դինքի հիշատակման պատարագ: Այդ մասին հաղորդում է Տորոնտոյի Հայկական ազգային կոմիտեն:

Հիշեցնենք, Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին` թուրք ծայրահեղ ազգայնականի ձեռքով: