Հրատարակվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի «Հավատի, հույսի եւ տեսլականի ճանապարհորդությունը», հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն:

Գիրքը երկու մասից է: Առաջին մասում նկարագրվում է Արամ Առաջինի էկումենիկ ճանապարհորդությունները: Երկրորդ մասում ընդգրկված է փոքրաթիվ կրոնական ղեկավարների գրածը: Նրանք էկումենիկ ճանապարհորդություններում ուղեկցել են Արամ Առաջինին: Գիրքը հրատարակել է Կիլիկիո Կաթողիկոսության էկումենիկ հարաբերությունների կոմիտեն: